երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Տաջիկստանում մեկ օրում 8 երկրաշարժ է գրանցվել

Տաջիկստանում մեկ օրում 8 երկրաշարժ է գրանցվել

Տաջիկստանի արևելքում հինգշաբթի տեղի է ունեցել ութ երկրաշարժ, զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, ասվում է երկրի արտակարգ իրավիճակների կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ:

«Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 05.37-ին (Երևանի ժամանակով 4.37-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուրգաբի շրջանի կենտրոնից 67 կմ դեպի արևմուտք, որը գտնվում է Տաջիկստանի արևելքում, Դուշանբե քաղաքից 400 կմ հարավ-արևելք և Սարեզյան լճից 30 կմ արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա», – ասված է հաղորդագրության մեջ: Էպիկենտրոնում մագնիտուդը կազմել է 6,8, խորությունը ՝ 20,5 կիլոմետր», – ասվում է փաստաթղթում ։

  • Կիսվել: