հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միաժամանակ անփոփոխ թողեց համակցված խափանման միջոցներ 2 մլն դրամ գրավը և բացակայելու արգելքը։
 
Գործով հանրային մեղադրողները միջնորդել էին երկարացնել տնային կալանքը ևս 2 ամսով։
Սակայն պաշտպանական կողմը նշել էր, որ Իգոր Սարգսյանի առողջական խնդիրները պահանջում են հետևողական բուժում։
 
Նշենք, որ Իգոր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել էր մայիսի 21–ին։

  • Կիսվել: