Ստամբուլում Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն և իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, հայտնել է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը և հավելել, որ հանդիպմանը մասնակցել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը։
Արտգործնախարարների հանդիպումը կայացել է Դոլմաբահչե պալատի աշխատանքային գրասենյակում, որի մասին տեղեկացրել են դիվանագիտական աղբյուրները։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգը քննարկելու նպատակով:
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը հայտնել էր, որ երկօրյա այցի ընթացքում Իրանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու՝ տարածաշրջանային և միջազգային օրակարգը քննարկելու նպատակով: