հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Սպիվակովը զրկվել է Ֆրանսիայում միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ ՌԴ քաղաքացիության պատճառով

Սպիվակովը զրկվել է Ֆրանսիայում միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ ՌԴ քաղաքացիության պատճառով

Վլադիմիր Սպիվակովը հայտնել է, որ իրեն Ֆրանսիայի Կոլմար քաղաքում անցկացվող միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարի կոչումից զրկելու պատճառը իր քաղաքացիությունն է եղել։

ՏԱՍՍ-ի հետ զրույցում ՍՆ-ն պարզաբանել է, որ սա փառատոնի ներկայացուցիչների պաշտոնական պատասխանն է։

Մաեստրոն նշել է, որ ինքը փառատոնը Կոլմարում անցկացնում է արդեն 32 տարի։ «Ես պատահաբար, մամուլից իմացա, որ ինձ զրկել են այս փառատոնի գեղարվեստական ղեկավարի կոչումից։ Իմ ընկերները ինձ համար փաստաբան վարձեցին։ Փաստաբանը խնդրեց պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված կլիներ, թե ինչու եմ ես առանց նախազգուշացման հեռացվել փառատոնից։ Պատասխանը մոտավորապես այսպիսին էր. ազգությամբ Վլադիմիր Սպիվակովը ռուս արտիստ է», - բացատրել է մաեստրոն։

 

 «Եվ սա Ֆրանսիայում է, որտեղ մի ժամանակ արտասանվել են այդ երեք հայտնի բառերը՝ Libert, galit, Fraternit (ազատություն, հավասարություն, եղբայրություն)», - ավելացրել է նա։

Սպիվակովը նաև նշել է, որ ինքն է փառատոնին հրավիրել համաշխարհային մակարդակի արտիստների։ Նրանց թվում են ամերիկացի երգչուհի Ջեսի Նորմանը և ռուս թավջութակահար և դիրիժոր Մստիսլավ Ռոստրոպովիչը։

  • Կիսվել: