հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սպերցյանի մասնակցությունը Բելառուսի հետ խաղին խիստ հարցականի տակ է

Սպերցյանի մասնակցությունը Բելառուսի հետ խաղին խիստ հարցականի տակ է

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով կարող է ժամկետից շուտ հեռանալ ազգային ընտրանու մարզական ճամբարից, գրում է armsport.am-ը:

Այս մասին «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում հայտնել է «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը։

Այսպիսով, Սպերցյանի մասնակցությունն առաջիկա ընկերական հանդիպմանը խիստ հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Երևանում ուժերը կչափի Բելառուսի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 18:00-ին։

 

  • Կիսվել: