Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը դադարեցնում է աշխատանքը
Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Իրանում ընթացող հակամարտության ֆոնին դադարեցնում է աշխատանքը: Այս մասին տեղեկանում ենք դիվանագիտական առաքելության մամուլի ծառայության տելեգրամյան հրապարակումից:
«Ստեղծված իրավիճակի պատճառով Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:


