Սոչիում ուժեղ քամու պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ է ուղևորվել
Սոչիում ուժեղ քամու պատճառով 20 ինքնաթիռ այլընտրանքային օդանավակայաններ է ուղևորվել, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ինքնաթիռները վայրէջք կկատարեն Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի, Վլադիկավկազի, Գրոզնիի, Էլիստայի օդանավակայաններում։ Հհետադարձ չվերթները կհետաձգվեն ինքնաթիռների ուշ ժամանման պատճառով։
Հաղորդվում է նաև, որ վատ եղանակի պատճառով օդանավակայանում գործում է օպերատիվ շտաբ: