Սոցցանցերում Թուրքիայի ներխուժումը Սիրիա քննադատողներից 24-ը ձերբակալվել է
Սոցիալական կայքերում Սիրիայում Անկարայի ռազմական գործողության մասին «սեւ քարոզչություն» տարածելու համար թուրքական իշխանությունները ձերբակալել են քսանչորս հոգու, հաղորդում է Reuters-ը ։
Թուրքական զորքերը եւ նրանց դաշնակից սիրիացի ապստամբները շարունակում են հարձակումը Սիրիայի հյուսիս-արեւելքում քուրդ ապստամբների դեմ՝ չնայած Թուրքիայի հանդեպ ԱՄՆ պատժամիջոցներ մտցնելուն եւ ներխուժումը դադարեցնելու կոչերին։ Թուրքիան ցանկանում է այդ շրջանում «անվտանգության գոտի» ստեղծել, որպեսզի միլիոնավոր սիրիացի փախստականներն այդտեղ վերաբնակվեն:
186 հոգուց 24-ը, որոնք կալանավորվել են՝ սոցցանցերում գործողությունը քննադատելու համար, պաշտոնապես ձերբակալվել են։ Նրանց մեղադրում են՝ ասելով, թե նրանք «հասարակության մեջ ատելություն եւ թշնամանք են սերմանում և ահաբեկչական կազմակերպության համար քարոզչություն անում»: