Սլովակիան Կիևին ռազմական օգնություն չի տրամադրի
Սլովակիայի նոր կառավարությունն այսօր կայացած նիստի ժամանակ հրաժարվել է բավարարել Ուկրաինայի՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքը։ Այսպիսով նորանշանակ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի նախարարական կաբինետը հրաժարվել է կյանքի կոչել նախորդ կառավարության կողմից մշակված ծրագիրը, տեղեկացնում է Reuters-ը:
Այդ ծրագրով նախատեսվում էր Ուկրաինային շուրջ 40 միլիոն եվրոյի սպառազինություն տրամադրել՝ այդ թվում 140 հատ հակաօդային հրթիռ և 125 միլիմետր տրամաչափի շուրջ 5 հազար հրետանային արկ։
Ռազմական օգնության այս փաթեթը թվով 14-րդն էր։