ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիայում ՌԴ ռազմական պարեկային ծառայության երթուղու շրջանում ահաբեկիչները ռումբեր են պայթեցրել

Սիրիայում ՌԴ ռազմական պարեկային ծառայության երթուղու շրջանում ահաբեկիչները ռումբեր են պայթեցրել

Սիրիայի հարավում՝ ՌԴ ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղու շրջանում, ահաբեկիչները երկու ռումբ են պայթեցրել 20 րոպե տարբերությամբ, ռուս զինվորականներից ոչ ոք չի տուժել, ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՍԱՀ-ում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 10.25-ին, ռուսական ռազմական ոստիկանության պարեկային ծառայության երթուղու տարածքում՝ Սիրիայի հարավային Դերյա նահանգում՝ բնակելի Անխուլ շրջանից 700 մետր արեւմուտքում, պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք: Ռուս զինծառայողների շրջանում տուժածներ չկան»,-նշված է հաղորդագրության մեջ:

Անվտանգության սիրիական մարմինների ստորաբաժանումները պայթյունի վայր են ժամանել 20 րոպե անց: Այդ ժամանակ եւս մեկ պայթուցիկ սարք է պայթեցվել:

Պայթյունների հետեւանքով վնասվել է անվտանգության սիրիական մարմինների ավտոմեքենան, երկու սիրիացի աշխատակիցներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

  • Կիսվել: