շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայում կառավարամետ ուժերը երեք գյուղ են գրավել. կա 150 զոհ

Սիրիայում կառավարամետ ուժերը երեք գյուղ են գրավել. կա 150 զոհ

Սիրիայի նոր կառավարությանը միացած զինյալները գրոհել են երկրի ափամերձ երեք գյուղեր՝ սպանելով տասնյակ մարդկանց՝ ի պատասխան տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների կողմից կառավարական անվտանգության ուժերի վրա վերջին հարձակումների: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR):

Նշվում է, որ  հինգշաբթի բախումների սկսվելուց ի վեր մոտ 150 մարդ է զոհվել: Բացի գյուղերում սպանված 69 մարդուց՝ զոհվածների թվում են սիրիական կառավարական զորքերի 37 զինծառայողներ, Ասադին հավատարիմ 34 գրոհայիններ և յոթ խաղաղ բնակիչ:

Հաղորդվում է նաև, որ հինգշաբթի բռնկված և ուրբաթ շարունակված բախումները նշանավորել են Դամասկոսի նոր կառավարության հետ դիմակայության լուրջ սրացումը, որտեղ նախկին ապստամբները, որոնք այժմ իշխանության մեջ են, խոստացել են 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո Սիրիան միավորել: Գիշերվա ընթացքում Դամասկոսը համալրումներ է ուղարկել ծովափնյա Լաթաքիա և Տարտուս քաղաքներ և մոտակա գյուղեր, որտեղ բնակվում է Ասադի ալավիական փոքրամասնությունը և նրա երկարամյա աջակցության բազան:

Ծանր մարտերի ընթացքում նոր կառավարությանը հավատարիմ զինյալները ներխուժել են ափամերձ Շիր, Մուխթարիա և Հաֆֆա գյուղերը՝ սպանելով 69 տղամարդու, սակայն ոչ մի կին չի տուժել:

Իր հերթին  սիրիական SANA պետական ​​լրատվական գործակալությունը մեջբերել է անվտանգության անհայտ պաշտոնյայի խոսքերը, ըստ որոնց՝ բազմաթիվ մարդիկ մեկնել են ափ՝ վրեժ լուծելու կառավարական անվտանգության ուժերի վրա վերջին հարձակումների համար: Պաշտոնյան պատմել է, որ այս գործողությունները «հանգեցրել են որոշ անհատական ​​խախտումների, և մենք աշխատում ենք դրանք կասեցնելու ուղղությամբ»։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: