Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը
Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը, տեղեկացնում է «Անադոլու»-ն:
Նշվում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժից տուժել է ավելի քան 80 հազար մարդ։
Երկրաշարժերից հետո ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում։ Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժից մահացածների թիվը գերազանցել է 3000–ը, ավելի քան 5000 տուժած կա։