ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիայում արդեն քսանից ավելի քուրդ զինյալ է զոհվել

Սիրիայում արդեն քսանից ավելի քուրդ զինյալ է զոհվել

Սիրիայում թուրքական ներխուժումից հետո սկսված բախումներում զոհվել են 2 տասնյակից ավել քուրդ զինյալներ, տեղեկացնում է ANF-ը:

Նշվում է, որ արդեն հայտնի են զոհված քուրդ զինյալների անունները։ Կան նաեւ մեծ թվով վիրավորներ ինչպես զինյալների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ է ծավալել՝ պատճառաբանելով, որ պայքարում է քուրդ ահաբեկիչների դեմ: Թուրքական ներխուժումն արդեն դատապարտել են շատ երկրներ:

  • Կիսվել: