Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները կհանգեցնեն մարդկային զոհերի. Իրան
Իրանը դեմ է Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների անցկացմանը, նշված է Իրանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
«Համոզված ենք, որ նման գործողությունները ոչ միայն չեն նպաստի Թուրքիայի անվտանգությանը, այլ նաև նյութական վնասի և մարդկային զոհերի կհանգեցնեն: Այդ կապակցությամբ Իրանը դեմ է հանդես գալիս ռազմական որեւէ գործողության անցկացմանը», -ասված է հաղորդագրության մեջ: