հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Լիբանանում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ

Սիրիայի քաղաքացին կրակ է բացել Բեյրութի արվարձանում գտնվող ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանի բանակը:

«Լիբանանում ամերիկյան դեսպանատունը Աուկարի շրջանում գնդակոծվել է Սիրիայի քաղաքացիություն ունեցող անձի կողմից։ Տարածքում գտնվող զինծառայողներն արձագանքել են, ինչի հետևանքով կրակողը վիրավորվել է: Նրան ձերբակալել են և տեղափոխել հիվանդանոց», - նշված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքներ են տարվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

  • Կիսվել: