շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Սիրիայի Ղամիշլի քաղաքում մահապարտը պայթեցրել է գոտուն ամրացված ռումբը

Սիրիայի Ղամիշլի քաղաքում մահապարտը պայթեցրել է գոտուն ամրացված ռումբը

Սիրիայի Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է գոտուն ամրացված ռումբը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով սիրիական հեռուստառադիոհեռարձակող պետական գործակալությանը:

Գործակալությունից հաղորդում են. «Մահապարտը պայթեցրել է իրեն Ղամիշլի քաղաքի թաղամասերից մեկում: Տուժածներ չկան»:

Միևնույն ժամանակ սիրիական «Շամ ՖՄ» ռադիոկայանը տեղեկացնում է, որ ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է մահացել, խաղաղ բնակչության շրջանում նույնպես կան վիրավորներ:

 

 

 

  • Կիսվել: