երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ

Սիրիայի անվտանգության ուժերը վերահսկողություն են հաստատել Ռաքքայի բանտի նկատմամբ

Սիրիայի անցումային կառավարության ներքին գործերի նախարարությունը վերահսկողություն է հաստատել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ռաքքա նահանգի Ալ Աքթան բանտի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Al-Ikhbaria-ն՝ հավելելով, որ այդտեղ նախկինում անվտանգությունն ապահովում էր քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» կոալիցիան։

Նշվում է, որ, ըստ տեղական իշխանությունների, Ալ Աքթանում պահվում է 2000 բանտարկյալ, ԻՊ-ի անդամների թիվը չի նշվում։

Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից՝ ուսումնասիրվում են բանտարկյալների պահման պայմանները, հակաահաբեկչական վարչության մասնագիտացված խմբեր են ստեղծվել՝ հաստատությունում անվտանգությունն ու կարգուկանոնը պահպանելու համար։

Աղբյուրը բհիշեցնում է, որ սիրիական ժողովրդավարական ուժերի մարտիկների դուրսբերումը բանտից սկսվել է հինգշաբթի։ Ըստ այդմ՝ մոտ 800 քուրդ աշխարհազորային լքել է բազան և ուղարկվել Այն ալ Արաբի տարածք

  • Կիսվել: