Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են ԻՊ–ի պարագլուխներից մեկին․ ՆԳՆ
Սիրիայի անվտանգության ուժերը ձերբակալել են «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման բարձրաստիճան հրամանատարներից մեկին, որը հայտնի է Աբու Ջիհադ ալ-Մուհաջիր մականունով։ Սիրիայի ՆԳՆ-ն հայտնում է, որ գործողությունն իրականացվել է արտասահմանյան գործընկերների հետ համակարգմամբ։
Գրոհայինը, որի իսկական անունը Համզա Մուհամմադ է, ձերբակալվել է Հալեպի նահանգի Մանբիջ քաղաքի շրջակայքում։
Գերատեսչության տվյալներով՝ ԻՊ*-ի կառույցում նա զբաղեցնում էր Դամասկոսի նահանգի «ռազմական ղեկավարի», ինչպես նաև «գլխավոր դատախազի տեղակալի» պաշտոնը։
Ինչպես նշում է ՆԳՆ-ն, գործողությունը ԻՊ*-ի բջիջների հայտնաբերման և խմբավորման գործունեությունը վերականգնելու փորձերը կանխելուն ուղղված ընթացիկ աշխատանքի մաս է դարձել։
*Ահաբեկչական կազմակերպություն, արգելված է ՌԴ-ում:



