ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Սիրիան լքող ԱՄՆ զորքերը կարող են տեղակայվել Ախալքալաքում, վերլուծաբան

Սիրիան լքող ԱՄՆ զորքերը կարող են տեղակայվել Ախալքալաքում, վերլուծաբան

«ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում,-այս մասին Թվիթերի իր էջում գրել է Heritage foundation հիմնադրամի վերլուծաբան Լյուք Քոֆին՝ անդրադառնալով Սիրիայից դուրս բերվող ամերիկյան զորախմբի՝ նշված վայրում հնարավոր տեղակայմանը:

 

Նա նշել է, որ այդպիսով ԱՄՆ զինված ուժերը կարող են արագ հակահարված տալ ԻՊ-ին՝ վերջինիս վերականգնման դեպքում:

 

Վերլուծաբանը, մասնավորապես, գրել է.

 

«ԱՄՆ-ի զինված ուժերը, որ լքում են Սիրիան, կարող են ուղարկվել Վրաստան՝ դառնալով «հորիզոնից այն կողմ» ուժը, որը «Իսլամական պետության» վերականգնման դեպքում արագ հակահարված կտա: ԱՄՆ-ն կարող է օգտագործել Ախալքալաքի նախկին ռուսական ռազմաբազան, որը Ռաքքայից ընդամենը 740 կմ հեռավորության վրա է գտնվում: Այժմ Վրաստանն ավելի հուսալի է, քան Իրաքը»:

  • Կիսվել: