երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սիրիական քրդական ուժերը հայտնել են իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին

Սիրիական քրդական ուժերը հայտնել են իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին

Սիրիական քրդական ուժերը հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնավորապես՝ Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի (SDF) մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են ալ-Հասաքեի հարավային ծայրամասին՝ Քեզվան լեռան շրջանին, որից հետո նույն տարածքը ենթարկվել է հրետանային գնդակոծության:

Բացի դրանից, ըստ SDF-ի, քրդական ստորաբաժանումներին հաջողվել է հետ մղել սիրիական կառավարական ուժերի հարձակումները ալ-Ալիյայի ուղղությամբ: Սիրիական բանակի հրամանատարության տվյալներով՝ բանակն անձնակազմի և տեխնիկայի կորուստներ է կրելԼ

Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական զինվորականները հայտարարել էին ալ-Հասաքե նահանգում ալ-Շադդադի քաղաքի և այնտեղի բանտի գրավման մասին, որտեղ, ըստ նրանց, պահվում են ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ:

SDF-ն էլ իր հերթին Դամասկոսին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ և զգուշացրել տարածաշրջանում անկայունության սպառնալիքի մասին:

Սիրիական բանակը մերժել է մեղադրանքները՝ պնդելով, որ հրադադարը խաթարում են Քրդական աշխատավորական կուսակցության առանձին ստորաբաժանումներ և նախկին կառավարության կողմնակիցները:

  • Կիսվել: