«Սիրիական դեմոկրատական ուժերը» վիճարկում են Ռաս Էլ Այնը Թուրքիայի վերահսկողության տակ անցնելու մասին պնդումը
Սիրիայի սահմանամերձ Ռաս էլ Այն քաղաքում արյունահեղ մարտեր են մղվում. քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերը» վիճարկում են քաղաքը վերահսկողության տակ վերցնելու մասին Թուրքիայի պնդումը, տեղեկացնում է BBC-ն:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Սիրիայում իր կարեւորագույն թիրախներից մեկը՝ Ռաս էլ Այն քաղաքը, իր վերահսկողության տակ վերցնելու մասին: Թուրքիան նաեւ հերքել էր Պենտագոնի պնդումը թուրքական դիրքերից ամերիկյան զորքերին գնդակոծելու մասին: