«Սիբիրի ուժը-2»-ն իրականացվում է շուկայական սկզբունքներով. Պուտին
«Սիբիրի ուժը-2» նախագծի շուրջ պայմանավորվածությունները հիմնված են շուկայական պայմանների և փոխադարձ օգուտների վրա: Այս մասին, ամփոփելով Չինաստան կատարած այցի արդյունքները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դրանք փոխշահավետ պայմանավորվածություններ են և իրագործվում են շուկայական սկզբունքներով՝ ելնելով հենց այդ տարածաշրջանում ձևավորվող պայմաններից»:
Ըստ ՌԴ նախագահի՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, էներգառեսուրսների պահանջարկը շարունակում է աճել։
«Մենք ունենք այդ հումքի մատակարարման հնարավորությունները», - ասել է նա՝ ընդգծելով, որ չինական տնտեսությունը շարունակում է մնալ համաշխարհային առաջատարներից մեկը՝ տարեկան արձանագրելով ավելի քան 5 տոկոս աճ:
Պուտինը հավելել է, որ ՉԺՀ կատարած այցի ընթացքում ընդունված փաստաթղթերը միտված են ապագային: Նա նաև դրական է գնահատել գլոբալ կառավարման մասին չինական նախաձեռնությունը՝ այն համարելով ժամանակին և կառուցողական համագործակցության ուղղվածություն ինչպես գագաթնաժողովի մասնակիցների, այնպես էլ պոտենցիալ գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ Պուտինի աշխատանքային այցը ՉԺՀ տեղի է ունեցել օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը:


