շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Շվեդիայում գրանցվել է վերջին 25 տարվա ամենացուրտ գիշերը

Շվեդիայում գրանցվել է վերջին 25 տարվա ամենացուրտ գիշերը

Շվեդիայում դեկտեմբերի լույս 3-ի գիշերը նոր ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել։ Նորբոտենի հյուսիսային տարածաշրջանի Կվիկկյոկկ-Օրենյարկա բնակավայրում ջերմաչափի սյունն իջել է Ցելսիուսի սանդղակով մինչև մինուս 43,6 աստիճանի նշագիծ։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Դա հունվար ամսվա ամենացածր ջերմաստիճանն է Շվեդիայում վերջին 25 տարվա ընթացքում։

«Դա նաև այդ կայանում գրանցված ամենացածր ցուցանիշն է ամբողջ պատմության ընթացքում: Դա ամենացածր ջերմաստիճանն է այն ժամանակվանից ի վեր, երբ 1888 թվականին սկսել են չափումներ կատարել», - ասել է օդերևութաբան Վիկտոր Բերգմանը SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Սառնամանիքների պատճառով թագավորության հյուսիսում մի քանի շրջաններում չեղարկվել են գնացքների և ավտոբուսների ուղերթերը։

Ռեկորդային ցածր ջերմաստիճանի պատճառը բարձր ճնշումն է Շվեդիայի հյուսիս-արևելքում և Ֆինլանդիայի հյուսիսում: Օդերևութաբանները կանխատեսում են, որ այս շաբաթ ավելի ուշ բարձր ճնշումը կտեղափոխվի հարավ:

  • Կիսվել: