Շղթայական ավտովթար Հարավաֆրիկյան Հանրապետությունում. կան բազմաթիվ վիրավորներ
Հարավաֆրիկյան Հանրապետության Ումլանգա քաղաքի մայրուղու վրա երեկ շուրջ 50 մեքենաների շղթայական ավտովթար է տեղի ունեցել բեռնատար մեքենայի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն կան բազմաթիվ վիրավորներ: Ծանր վիրավորների թվում կա նաև հղի կին:
Ականատեսներից մեկը Reuters-ին հաղորդել է, որ մի մեծ բեռնատար հարվածել է խցանման մեջ կանգնած մեքենաներին: