«Շարժում՝ Վրաստանի համար» կազմակերպությունը իշխանությանը երեք պահանջների բավարարման համար տալիս է 2 շաբաթ ժամկետ
«Շարժում՝ Վրաստանի համար» կազմակերպությունը իշխանությանն իրենց երեք պահանջների բավարարման համար տալիս երկու շաբաթ ժամկետ: Հակառակ դեպքում, պատրաստվում է փակել Ռուսթավելու պողոտան: Այս մասին րոպեներ առաջ հայտարարել է «Շարժում՝ Վրաստանի համար» կուսակցության ներկայացուցիչ Ալիկա Կուպրավան, գրում է akhaltskha.net-ը:
Ինչ վերաբերում է կազմակերպության պահանջներին, դրանք են. արտահերթ ընտրությունների նշանակում, «քաղբանտարկյաների» ազատ արձակում և ԿԸՀ-ի վերակազմավորում: Խորհրդարանի առջև մի քանի վրան է բացված, որում գտնվում են ընդդիմության կողմնակիցները: