Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնին Ֆրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի հետ սահմանին. Մակրոն
Ֆրանսիան Իսպանիայի հետ սահմանին տեղակայել է արագ արձագանքման ուժերի ստորաբաժանումներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ Սեուտա քաղաք-անկլավում ստեղծված միգրացիոն իրավիճակի ֆոնին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսպանիայի հետ սահմանին տեղակայվել են արագ արձագանքման ուժերի չորս ստորաբաժանումներ, ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր»:
Մակրոնը հայտնել է, որ կապ է հաստատել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ Մադրիդին աջակցություն հայտնելու և անհրաժեշտ օգնություն առաջարկելու համար։
Նշենք, որ ավելի վաղ Սեուտայի նախագահ-քաղաքապետ Խուան Խեսուս Վիվասը հայտարարել էր, որ մեկ օրվա ընթացքում Մարոկկոյից Սեուտա է ներթափանցել շուրջ 60 հազար մարդ։ Ավելի ուշ El País թերթը հայտնել էր, որ Մարոկկոյից Սեուտա անցնելու փորձերի ընթացքում զոհված միգրանտների թիվը հասել է 57-ի։



