շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Թրամփը կորցրել է վերահսկողությունն Իրանում պատերազմի նկատմամբ․ Սենատոր Քրիս Մերֆի

Թրամփը կորցրել է վերահսկողությունն Իրանում պատերազմի նկատմամբ․ Սենատոր Քրիս Մերֆի

ԱՄՆ նախագահը կորցրել է վերահսկողությունն Իրանում պատերազմի նկատմամբ, X սոցիալական ցանցում հայտարարել է Դեմոկրատական կուսակցության սենատոր Քրիս Մերֆին։

Ըստ Մերֆիի, ԱՄՆ նախագահը «խուճապի մեջ է ընկել»։

Այս կերպ սենատորը մեկնաբանել է Թրամփի հայտարարությունը սոցիալական ցանցերում այն մասին, որ նա «կոչնչացնի» իրանական էլեկտրակայանները, եթե Թեհրանը 48 ժամվա ընթացքում չբացի Հորմուզի նեղուցը։

Նախկինում Մերֆին նույնպես քննադատել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական արշավը՝ տեղի ունեցողն անվանելով «անմիտ պատերազմ»։

  • Կիսվել: