Սաուդյան Արաբիայի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զnhվել է Բանգլադեշի առնվազն 16 աշխատանքային միգրանտ
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կահույքի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է Բանգլադեշի առնվազն 16 աշխատանքային միգրանտ։ Այս մասին հայտնել է Բանգլադեշի արտագնա աշխատողների բարեկեցության և զբաղվածության նախարարությանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Arab Weekly-ին:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 9-ին Էր Ռիհադի Մուսա Սանայի արդյունաբերական գոտում գտնվող կահույքի արտադրության ձեռնարկությունում։ Բանգլադեշի դեսպանատունը մշտական կապի մեջ է թագավորության իշխանությունների հետ՝ զոհերի ինքնությունը պարզելու և նրանց մարմինները հայրենիք արագ վերադարձնելու համար։ Հանրապետության կառավարությունը նաև կարգադրել է ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։ Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիան Բանգլադեշից ժամանող աշխատանքային միգրանտների ամենամեծ ուղղությունն է։ Թագավորությունում բնակվում և աշխատում է այս երկրի շուրջ 3,5 միլիոն քաղաքացի, որոնց մեծ մասն զբաղված է շինարարության, արտադրության և ծառայությունների ոլորտում։



