շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սաուդյան Արաբիան մեկնաբանել է անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին

Սաուդյան Արաբիան մեկնաբանել է անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին

Սաուդյան Արաբիան պաշտոնապես դարձել է ԲՐԻԿՍ կազմակերպության լիիրավ անդամ: Այս մասին  այսօր հայտնել է թագավորության պետական հեռուստատեսությունը:

«Սաուդյան Արաբիայի Թագավորությունը ԲՐԻԿՍ կազմակերպությանը լիարժեք անդամակցություն է ստացել վեց այլ պետությունների շարքում, ինչը կամրապնդի դրա դիրքը համաշխարհային ասպարեզում», - նշված է պաշտոնական հեռուստատեսության հաղորդագրության մեջ:
 
Անցյալ տարվա օգոստոսին ՀԱՀ-ում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում հայտարարվեց, որ այդ կազմակերպության անդամ երկրները պատրաստվում են դրա կազմ հրավիրել ևս վեց պետությունների, այդ թվում ՝ ածխաջրածնային ռեսուրսների խոշորագույն արտադրողներին՝ Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին:

  • Կիսվել: