Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովն ու նրա կինը սպանված են հայտնաբերվել․ ձերբակալվել է նրանց թոռնուհին
Սամարայի նախկին քաղաքապետ Վիկտոր Տարխովն ու նրա կինը՝ Նատալյան, սպանված են հայտնաբերվել։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է Տարխովի թոռնուհին՝ Եկատերինա Բելսկայան։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Սպանությունը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, սակայն Քննչական կոմիտեն միայն հիմա է հայտնել այդ մասին։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ սպանությունից հետ Տարխովի թոռնուհին վաճառել է պապի թանկարժեք հուշանվերները և ավտոմեքենաները։
Նշենք, որ Վիկտոր Տարխովը Սամարայում պաշտոնավարել է 2006-2010 թթ․։ Պաշտոնից հեռանալուց հետո նա զբաղվում էր բիզնեսով։