երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Սահմանափակվել է Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը

Սահմանափակվել է Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը

Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը սահմանափակվել է՝ դառնալով միակողմանի, հայտնել են Թուրքիայի Ափային պահպանության գլխավոր վարչությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նեղուցով հարավից դեպի հյուսիս նավերի տարանցման սահմանափակումը պայմանավորված է բեռնատար նավի անսարքությամբ, ինչի պատճառով մոտ 25 նավ ներկայում տարանցման հերթին է սպասում։

Հաղորդվում է նաև, որ պատճառը նեղուցում 274 մետր երկարությամբ «Boston Beacon» բեռնատար նավի գեներատորի խափանումն է։

 

  • Կիսվել: