Սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ. Նեթանյահու
Իսրայելն ու Լիբանանը հրադադարի վիճակում են, սակայն պատերազմն ավարտված չէ, քանի դեռ երկրի հյուսիսում անվտանգությունը չի վերականգնվել: Այս մասին Լիբանանի սահմանից մի քանի կիլոմետր հեռու գտնվող ծովափնյա Նագարիա քաղաքում կառավարության արտագնա հատուկ նիստի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Նա, մասնավորապես, նշել է. «Շեշտում եմ՝ սա հրադադար է, ոչ թե պատերազմի ավարտ։ Մենք հստակ նպատակ ունենք՝ վերադարձնել բնակիչներին և վերականգնել հյուսիսը։ Մենք երկաթե ձեռքով պահպանում ենք այդ հրադադարը և գործում ենք ցանկացած խախտման դեմ՝ աննշան, թե լուրջ»: