շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ռուսաստանը պարտավորվել է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն․ Զախարովա

Ռուսաստանը պարտավորվել է ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն․ Զախարովա

Ռուսաստանը պարտավորվել է, և դա գրված է Մոսկվայի ստորագրած փաստաթղթում, ամեն կերպ աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելուն:Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

"Իհարկե, նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բոլոր կողմերի համար",- հստակեցրել է նա։

"Պատրաստ ենք այսուհետ ևս մեր հարթակը տրամադրել կողմերի համար նախընտրելի երկկողմ ձևաչափով բանակցությունների համար։ Մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված համաձայնագրի կնքումը դիտարկում ենք որպես խաղաղության ճարտարապետության հիմք։ Եվ այն պետք է կառուցեն տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե դրսից",-նշել է Զախարովան։։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: