Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել
Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են իրականացրել, հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այդ հարցում միջնորդել է Արաբական Միացյալ Էմիրությունները:
Պաշտոնական Կիևն իր հերթին հաստատել է. «Ռուսական գերությունից տուն է վերադառնում ևս 185 ուկրաինացի պաշտպան։ Նրանց հետ է նաև մեկ քաղաքացիական անձ»:
Ուկրաինայի նախագահը Վլադիմիր Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինա վերադարձողների շարքում կան 2022 թվականից գերության մեջ գտնվողներ:
Հիշեցնենք, որ նախորդ փոխանակումն իրականացվել էր մայիսի 15-ին՝ «205-ը 205-ի դիմաց» բանաձևով։



