հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Հնդկաստանը և Ռուսաստանը շարունակում են քննարկել զբոսաշրջիկների խմբերի համար առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը: Այդ մասին ՌԴ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։

«Զբոսաշրջիկների խմբերի համար առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են», - ասել է նա։

Ինչպես հիշեցրել է դիվանագետը, ներկայում երկրների միջև էլեկտրոնային վիզա է գործում ինչպես զբոսաշրջային խմբերի, այնպես էլ անհատ ճանապարհորդների համար։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն այս տարի անցկացվում է հունիսի 3-ից մինչև 6-ը։

 

  • Կիսվել: