շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանը ձգտում է բարեկամության բոլոր ժողովուրդների հետ. Պուտին

Ռուսաստանը ձգտում է բարեկամության բոլոր ժողովուրդների հետ. Պուտին

Ռուսաստանը ձգտում է բարեկամության բոլոր ժողովուրդների հետ։ Այս մասին ազգի միասնության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգեւների հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ բոլոր ժողովուրդները կարող են միավորվել ընդհանուր արժեքների շուրջ, դրանում է Ռուսաստանի մշակույթի իմպուլսը:

«Չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, խնդիրներին ու ողբերգություններին, իսկ դրանք, ցավոք, շատ են, մեզանից՝ Ռուսաստանից, բխելու են հենց այնպիսի ազդակները (որոնք երկրները կմիավորեն ընդհանուր արժեքների շուրջ – խմբ.), քանի որ մենք ձգտում ենք բարեկամության, համագործակցության բոլորի հետ»,-նշել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: