Ռուսաստանում արգելափակել են Թամարա Գվերդցիթելիի հաշիվները
Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայությունը 141 հազար ռուբլու պարտքի պատճառով կասեցրել է «Թամարա Գվերդցիթելիի ստուդիա» ՍՊԸ-ի հաշիվներով գործառնությունները, հայտնում է SHOT-ը։
Telegram-ալիքի տեղեկություններով՝ ընկերությունը գրանցվել է 2000 թվականին։
Դրա միջոցով Թամարա Գվերդցիթելին պայմանագրեր էր կնքում ելույթների համար և ծառայություններ մատուցում կատարողական արվեստի ոլորտում։ Գործունեության ողջ ընթացքում ՍՊԸ-ն կնքել է երգչուհու ելույթների ինը պայմանագիր՝ 4,3 միլիոն ռուբլի ընդհանուր արժողությամբ։ Վերջին պայմանագիրը ձևակերպվել է 2018 թվականին։
Նույն թվականի ամռանը Գվերդցիթելին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր։ Դրանից հետո ՍՊԸ-ի գործունեությունը փաստացի դադարել է․ ընկերությունը դադարել է հաշվապահական հաշվետվություններ և հարկային հայտարարագրեր ներկայացնել, պնդում է SHOT-ը։ Կուտակված պարտքի ֆոնին 2026 թվականին դատական ակտերի հարկադիր կատարողները հարուցել են կատարողական վարույթ, իսկ հուլիսին ԴՀԾ-ն կասեցրել է կազմակերպության հաշիվներով գործառնությունները։
SHOT-ի տվյալներով՝ 141 հազար ռուբլու պարտքը պահպանվում է երկու տարի շարունակ։
Թամարա Գվերդցիթելին Ռուսաստանը լքել է 2022 թվականի սկզբին և հաստատվել Թբիլիսիում։ Հետագայում երգչուհին ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Վրաստանում, Իսրայելում և այլ երկրներում։ 2023 թվականին նա նաև ուկրաիներեն երգ է կատարել Ղազախստանում ունեցած ելույթի ժամանակ։



