շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ռուսաստանն ընդլայնել է Իրանի հետ ռազմական համագործակցությունը. The Wall Street Journal

Ռուսաստանն ընդլայնել է Իրանի հետ ռազմական համագործակցությունը. The Wall Street Journal

Ռուսաստանն Իրանին տեղեկատվություն է տրամադրում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ուժերի տեղակայման վայրի, ինչպես նաև իր տարածաշրջանային դաշնակիցների տեղակայման վայրերի մասին, գրում է The Wall Street Journal-ը։

Ռուսաստանն Իրանին արբանյակային պատկերներ է և անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ տրամադրում՝ օգնելու համար Թեհրանին շարունակել պայքարն ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։

Ըստ իրավիճակին ծանոթ աղբյուրների՝ Մոսկվան ընդլայնել է Իրանի հետ հետախուզական տվյալների փոխանակումը և ռազմական համագործակցությունը՝ տրամադրելով արբանյակային պատկերներ և առաջադեմ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ՝ Թեհրանին օգնելու համար հարվածել տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ուժերին։

Ռուսաստանը փորձում է իր մերձավորարևելյան գործընկերոջը ներգրավված պահել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հզորության դեմ պայքարում «և երկարաձգել պատերազմը, որը օգուտ կբերի Ռուսաստանին ռազմական և տնտեսական առումներով»։

  • Կիսվել: