չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 103 զինծառայողի և Կիևին վերադարձրել նույն թվով ռազմագերիների։ Այս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը հավելել է, որ փոխանակումն իրագործելու համար հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր է ձեռնարկել Արաբական Միացյալ Էմիրությունները։

Այժմ ռուսաստանցիները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց հետ աշխատում է Մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ նա պարզաբանել է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ գերությունից հաջողվել է վերադարձնել 31 վիրավորի. շուտով բոլոր մարտիկները կվերադառնան հայրենիք, որտեղ նրանք բուժում և վերականգնողական կուրս կանցնեն Պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում։

Գերիների նախորդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 26-ին՝ «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով։

 

  • Կիսվել: