Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել
ՌԴ-ն կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձրել է 185 ռուս զինծառայողի, փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 185 ռազմագերի։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վերադարձված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսի տարածքում։ Նրանց հետ աշխատում է Ռուսաստանում մարդու իրավունքների լիազոր Յանա Լանտրատովան։
Անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո վերադարձվածները կտեղափոխվեն ՌԴ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական հաստատություններում հետագա բուժում և վերականգնում անցնելու համար։
Նշվում է, որ ռուս զինվորականների վերադարձի ժամանակ հումանիտար բնույթի միջնորդական ջանքեր են գործադրել ԱՄԷ-ն։
Հիշեցնենք, որ նախորդ փոխանակումը եղել էր մայիսի 15-ին կիևյան ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից վերադարձվել էր 205 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել էր Ուկրաինայի զինված ուժերի 205 ռազմագերի։



