չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան չորրորդ անգամ գերիներ են փոխանակել

Ռուսաստանն ու Ուկրաինան չորրորդ անգամ գերիներ են փոխանակել

Ապրիլի 14-ին Ուկրաինան և Ռուսաստանը չորրորդ անգամ ռազմագերիներ են փոխանակել՝ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

Նշվում է, որ փոխանակվել են 5 սպա և շարքային կազմի 17 զինծառայող։ Ազատ են արձակվել 8 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 1 կին։

Ընդհանուր առմամբ Ուկրաինա է վերադառնում երկրի 30 քաղաքացի։

Ռուսական կողմը գերիների փոխանակման հետ կապված տվյալներ դեռևս չի հրապարակել:

  • Կիսվել: