երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ժնևում քննարկել են միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը

Չորեքշաբթի Ժնևում կայացած ռազմավարական կայունության հարցերով խորհրդակցությունների ընթացքում ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները քննարկել են անվտանգության ներկա սպառնալիքները, ինչպես նաև միջուկային զենքի վերահսկման հեռանկարները:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ 

«ԱՄՆ պատվիրակությունը քննարկել է ԱՄՆ քաղաքականության գերակայությունները և  անվտանգության ոլորտում ներկայիս իրավիճակը, ռազմավարական կայունությանը սպառնացող մեր ազգային տեսլականը, նոր (ռեժիմի) միջուկային զենքի վերահսկման հեռանկարները, ինչպես նաև հետագա նստաշրջանների ձևաչափը»,-ասված է Փրայսի հայտարարության մեջ:
 
ԱՄՆ Պետդեպարտամենտը, Ժնևում Ռուսաստանի հետ խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնը հանձնառու է նվազեցնելու զինված հակամարտությունների և միջուկային պատերազմի վտանգը:

  • Կիսվել: