Ռուսաստանն Ադրբեջանից նեկտարին չի ներկրի
«Ռոսսելխոզնադզոր»-ը թույլ չի տվել Ադրբեջանից 18,7 տոննա նեկտարինի խմբաքանակի մուտքը Ռուսաստանի տարածք, հայտնում է գերատեսչության կովկասյան միջտարածաշրջանային վարչությունը, տեղեկացնում է minval.az-ը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Կարանտինային բուսասանիտարական հսկողության ընթացքում չի թույլատրվել ներմուծել ՝ նեկտարինի մեկ խմբաքանակ (18,7 տոննա) Ադրբեջանի Հանրապետությունից և երկու խմբաքանակ (39,3 տոննա)՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից՛՛:
Ինչպես նշվում է՝ այսպիսի որոշման պատճառը մրգերում Monilinia fructicola (Winter) Honey-ի (պտղատու մշակաբույսերի վտանգավոր կարանտինային հիվանդություն) հայտնաբերումն է:
Ապրանքի սեփականատերերը վարչական պատասխանատվության են ենթարկվել խախտման համար, իսկ ապրանքները վերադարձվել են արտահանող երկրներ: