Թուրքիան աջակցում է Թրամփի խաղաղ նախաձեռնություններին Ուկրաինայի հարցով․ Էրդողան
Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին և շարունակում է օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք աջակցում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով խաղաղ նախաձեռնություններին և օգտագործում ենք Ռուսաստանի հետ մեր կապի ուղիները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար», — ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։



