հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ռուսաստանին պետք է «դեպուտնիզացիա». Մյունխենի համաժողովի ղեկավար

Ռուսաստանին պետք է «դեպուտնիզացիա». Մյունխենի համաժողովի ղեկավար

Ռուս-գերմանական հարաբերությունների վերականգնման համար անհրաժեշտ է Ռուսաստանի «դեպուտինիզացիա»։ Այս մասին «Redaktionsnetzwerk Deutschland» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահ Քրիստոֆ Հոյսգենը։ «Մենք տեսնում ենք, թե որքան համակարգված է աշխատում Պուտինի ապատեղեկատվությունը սեփական երկրում այս ագրեսիվ պատերազմի մասին, ինչպես է նա մանիպուլացնում հանրությանը։

Նա ցանկանում է, որ մարդիկ հավատան Ռուսաստանի վրա Արևմուտքի հարձակման մասին իր պատմությանը, և որ նացիստները կրկին հարձակվում են նրա վրա: Ես դա անվանել եմ «դեպուտինիզացիա», որն անհրաժեշտ է և հեշտ չի լինի», - հայտարարել է Հոյսգենը՝ խոսելով Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերությունների ապագայի մասին։ 

  • Կիսվել: