երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ռուսաստանի օդուժը Սիրիայում ոչնչացրել է տասնյակ թուրքամետ գրոհայինների

Ռուսաստանի օդուժը Սիրիայում ոչնչացրել է տասնյակ թուրքամետ գրոհայինների

 

 

Օդային հարձակումների հետևանքով սպանվել է Թուրքիայի աջակցությունն ու հովանավորությունը վայելող առնվազն 35 գրոհային:

Նշվում է, որ սա Իդլիբում կրակի դադարեցումից հետո վերջին ութ ամսվա ընթացքում գրանցված ամենամահաբեր գրոհն է եղել: Պարբերականը գրում է, որ հարձակման թիրախը եղել է թուրքամետ խմբավորման գրոհայինների ուսումնավարժանքների ճամբարը:

Ռուսաստանի օդային հարձակումներն ակտիվացել են ստացված այն տեղեկությունների ֆոնին, որ Անկարան շարունակում է սիրիացի գրոհայինների տեղափոխումը Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

  • Կիսվել: