Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
Երեկ՝ հունիսի 29-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան բնակավայրում առեղծվածային դեպքի հետևանքով մահացածների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 67-ամյա Լևոն Ազատյանը, 69-ամյա Ռոբերտ Ղուկասյանը, 48-ամյա Մուշեղ Մանուկյանը և 50-ամյա Ղազար Ղազարյանը։
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը։
Հիշեցնենք՝ երեկ՝ հունիսի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում ավտոմեքենա էր այրվում։



