չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ռուսաստանի հետ երկխոսությունն «իմաստ չունի»․ Լեհաստանի նախագահ

Ռուսաստանի հետ երկխոսությունն «իմաստ չունի»․ Լեհաստանի նախագահ

 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունն իմաստ չունի, Մոսկվային պետք է ներկայացվի «կոշտ պայմաններ»։ Այս մասին Դուդան ասել է CNN-ին տված հարցազրույցում։

«Պետք է շատ խիստ պայմաններ դնենք, պետք է ասենք՝ եթե այս պայմանները չկատարեք, մենք խոսելու բան չունենք։ Մենք պատրաստվում ենք անվերապահորեն աջակցել Ուկրաինային, պատրաստվում ենք ամրապնդել պատժամիջոցների ռեժիմը, քանի որ եթե դուք երկխոսություն եք ունենում, որը չի ստացվում, դա պարզապես ժամանակ շահելու խաղ է»,- ասել է նա։
 
Լեհաստանի նախագահը կոչ է արել լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։ «Պատժամիջոցների ռեժիմը պետք է ուժեղացվի, ես դրանում կասկած չունեմ»,- ասել է Դուդան։

  • Կիսվել: