Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը 11 ամսվա ընթացքում հասել է գրեթե 4 մլրդ դոլարի
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 3 միլիարդ 952 միլիոն 67,09 հազար դոլար, ինչը 21 տոկոսով ավելի է 2022 թվականի 11 ամիսների ցուցանիշի համեմատ։ Այս մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեից:
Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ Ռուսաստանի հետ առևտրային գործընթացները կազմել են 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 8,35 %-ը, իսկ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է Ադրբեջանի երրորդ արտաքին առևտրային գործընկերը։