հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի նպատակը այն իզգոյ երկրի վերածելն է. Լավրով

Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի նպատակը այն իզգոյ երկրի վերածելն է. Լավրով

Այսօրվա դրությամբ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի հիբրիդային պատերազմի նպատակը այն իզգոյ երկրի վերածելն է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է «Московский комсомолец»-ը։

Նրա խոսքով՝ այդ նպատակի իրականացման համար օգտագործվում են ուկրաինացի «նացիոնալ-արմատականները»։

«Այսօր ԱՄՆ-ն եւ նրա արբանյակները մեր դեմ իրականացնում են երկար տարիներ նախապատրաստված համընդգրկուն հիբրիդային պատերազմ՝ որպես խոցման միջոց օգտագործելով ուկրաինացի նացիոնալ-արմատականներին»,- ասել է դիվանագետը։

Լավրովը նաեւ նշել է, որ Արեւմուտքի նպատակը հիբրիդային պատերազմում ոչ միայն Ռուսաստանին պարտության մատնելն է մարտադաշտում, այլեւ նրա տնտեսության քայքայումը, ինչպես նաեւ երկիրը «սանիտարական կորդոնով» սահմանազատելը։

  • Կիսվել: